fbpx
Հասարակություն

Համայնքներում մեկնարկել է հանրային քննարկումների շարք

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը՝ փոխնախարար Վաչե Տերտերյանի և նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի գլխավորությամբ, ՀՀ մարզերում հանրային քննարկումների շարք է սկսել համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ։ Քննարկումներն անցկացվում են մարզպետարաններում՝ տեղի պաշտոնատար անձանց և մասնագետների, այնուհետև նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը լրամշակվել են։ Այժմ դրանք ներկայացվում են շահառու համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով: Արդեն իսկ նման ձևաչափի քննարկումներ տեղի են ունեցել ՀՀ Շիրակի մարզի Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան (մայիսի 23-ին) և Ազատան, Բենիամին, Գետք, Երազգավորս, Բայանդուր (մայիսի 27-ին) համայնքներում: Հաջորդիվ նախատեսվում է նմանատիպ քննարկումներ անցկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ:

Քննարկումների նպատակն է բարեփոխումների մասին բնակչության իրազեկումը, համայնքների միավորման անցած ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված արդյունքների ներկայացումը, ինչպես նաև բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԶՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ