fbpx
Մարզեր

Համայնքներում շարունակվում են հանրային քննարկումները

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։

Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով: ՀՀ Շիրակի մարզի համայնքներում կազմակերպված քննարկումներին հաջորդել են ՀՀ Գեղարքունիքի մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները՝ համաձայն նախապես կազմված ժամանակացույցի: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ արդեն իսկ կազմակերպվել են Սևանի, Գավառի, Վարդենիսի տարածաշրջանների համայնքներում, ինչին հաջորդելու է Մարտունու տարածաշրջանը:

Քննարկումների նպատակն է բարեփոխումների մասին բնակչության իրազեկումը, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված արդյունքների ներկայացումը, ինչպես նաև բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ պարզաբանումների տրամադրումը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ