fbpx
Սպորտ

Համբարձումյանը` Կիպրոսի առաջնության լավագույն աջեզրային պաշտպան

Հայաստանի հավաքականի և «Անորտոսիսի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Կիպրոսի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն աջեզրային պաշտպան՝ տեղեկացնում է կիպրական ակումբի մամուլի ծառայությունը:

31-ամյա պաշտպանը Կիպրոսի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 17 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 4 ասիստ: Համբարձումյանը մարտին ճանաչվել է «Անորտոսիսի» լավագույն ֆուտբոլիստ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ