Աշխարհ

Խամենեին պահանջել է լուծել նավթային եկամուտներից Իրանի կախվածության հարցը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կառավարությունից պահանջել է լուծել նավթային եկամուտներից երկրի կախվածության հարցը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Հաղորդագրության համաձայն, որը հրապարակված է նրա պաշտոնական կայքում, Խամենեին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ կառավարության անդամների հետ կայացած հանդիպմանը հայտարարել է, որ գոյություն ունեցող (տնտեսական) խնդիրների լուծման բանալին երկիրը նավթային եկամուտների կախվածությունից ազատելն է:

«Իրականում այս հին խնդիրն արդյունքում վնասել է երկրի զարգացմանը»,- ասել է նա՝ նավթի արտահանումից հեշտ եկամուտը համարելով մեծ դժբախտություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ