Մինչ երեկ ՊՍԺ – «Նանտ» խաղն էր ընթանում, որին մասնակցում էր նաև Անխել Դի Մարինա, անհայտ անձինք մուտք են գործել արգենտինացու բնակարան ու թալանել տունը։
Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Նշվում է, որ երբ այս մասին իմացել է փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, փոխարինել է Դի Մարիային, տեղյակ պահել նրան իրողությունների մասին, որից ֆուտբոլիստն անմիջապես ուղևորվել է տուն։ Ըստ աղբյուրի՝ հանցագործների՝ տուն մուտք գործելու պահին Դի Մարիայի ընտանիքի անդամները եղել են տանը։
Ըստ աղբյուրի՝ հանցագործներին հաջողվել է թալանել սեյֆի պարունակությունը։
Նշվում է նաև, որ ոստիկանությունն արդեն զբաղվում է այս գործով ու որոնում է թալանողներին և գողոնը։