fbpx
Սպորտ

Հանցավոր համաձայնություն ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարի և Քաթարի շեյխի միջև․ լրագրողները ահազանգում են

Քաթարի շեյխի և ֆուտբոլային պաշտոնյայի նամակագրությունը վկայում է ՖԻՖԱ-ի կաշառման մասին՝ Քաթարում 2022-ի ԱԱ-ն անցկացնելու իրավունքը ստանալու համար։ Այս մասին ահազանգում են հետաքննող լրագրողները։

Mediapart-ը և Լրագրողական հետաքննությունների եվրոպական կոնսորցիումը (EIC) հրապարակել են նամակագրություններ, որոնք, ըստ լրագրողների, պատկանում են ՖԻՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեին և Քաթարի շեյխ Նասեր Ալ-Հելաիֆին։ Վերջինս «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի նախագահն է:

Ըստ նամակագրության՝ Ալ-Հելաֆին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Վալկեին: Այսպիսով, հաղորդագրություններից մեկում, որը թվագրվում է 2014-ի նոյեմբերին, ՖԻՖԱ-ի պաշտոնյան խնդրում է Քաթարի շեյխին ​​վճարել Սարդինիայի իր վիլլայում իրականացված աշխատանքների համար:

Ինչպես փոխանցում են Mediapart-ը և EIC-ն, Ալ-Հելաիֆին Վալկեին է տրամադրել Սարդինիայում վիլլա, ինչպես նաև 34-մետրանոց զբոսանավ, որը ՖԻՖԱ-ի պաշտոնյան անվանել է իր կնոջ անունով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ