fbpx
Սպորտ

Կոլումբիացի ֆուտբոլիստը հանդես կգա Հայաստանի հավաքականում

«Գանձասար-Կապանի» հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և կոլումբիացի կիսապաշտպանը համաձայնության են եկել այս հարցի շուրջ: Անգուլոն Հայաստանում հանդես է գալիս 2015 թվականից և ունի Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը:

Նշվում է, որ Վբեյմար Անգուլոն այս թեմայի շուրջ առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ երջանիկ եմ և չեմ հավատում, որ այս ամենը կատարվում է ինձ հետ: Արդեն 5 տարի է՝ խաղում եմ Հայաստանում և միշտ սպասել եմ այս պահին: Հիմա իմ երազանքն իրականություն է դարձել: Ես անչափ ուրախ և շնորհակալ եմ Աստծուն այս հնարավորության համար:

Եթե ընդգրկվեմ Հայաստանի ազգային հավաքականի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների դեմ հանդիպումներին պատրաստվող ֆուտբոլիստների ցուցակում, կանեմ հնարավոր ամեն ինչ՝ ապացուցելու մարզիչներին, որ իրենք չեն սխալվել: Ես դա կանեմ իմ ընտանիքի և իմ Հայաստանի համար, երկրի, որն ինձ համար դարձել է երկրորդ տուն:

Մենք բոլորս տեղյակ ենք Խոակին Կապառոսի՝ Իսպանիայում ունեցած հաջողությունների և մարզչական հիանալի որակների մասին: Մենք շատ բան ունենք սովորելու նրանից: Վստահ եմ, որ մեր համագործակցությունն արդյունավետ կստացվի»:

Ըստ աղբյուրի՝ Վբեյմար Անգուլոն ծնվել է 1992 թվականի մարտի 6-ին՝ Կոլումբիայի Քիբդո քաղաքում։ Խաղային կարիերայի ընթացքում հասցրել է հանդես գալ հետևյալ ակումբներում․

«Բոյակա Պատրիոտաս» (Կոլումբիա) – 2008

«Բոգոտա ՖԱ» (Կոլումբիա) – 2009-2011

«Ատլետիկո Հուիլյա» (Կոլումբիա) – 2011

«Ալիանցա Պետրոլերա» (Կոլումբիա) – 2012-2013

«Մուրսիելագոս» (Մեքսիկա) – 2014-2015

«Գանձասար-Կապան» – 2015- ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ