fbpx
Աշխարհ

Հանդիպել են հաշխարհային առաջնորդները

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Պորտսմութում ներկա են եղել Երկրորդ ճակատի բացման 75-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին հայտնել է The Guardian-ը:

Դրա ընթացքում ճառ են արտասանել Եղիսաբեթ II-ը, ԱՄՆ նախագահը, Ֆրանսիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

Միջոցառման ավարտից հետո Թրամփը հրաժեշտ է տվել թագուհուն՝ շնորհակալություն հայտնելով եռօրյա ընդունելության համար:

1944թ.-ի հունիսի 5-ին անգլիական և ամերիկյան զորքերը հաջողությամբ անցել են Լա Մանշ նեղուցը և դուրս եկել ֆրանսիական ափ։ Բացվել է երկրորդ ճակատը, և Գերմանիան պատերազմի հինգերորդ տարում հարկադրված է եղել կռվել երկու ճակատով։ Այսպիսով՝ սկսվել է Ֆրանսիայի ազատագրումը։ Ամիսներ տևած մարտերն ավարտվեցին Փարիզի ու Արևելյան Եվրոպայի ազատագրմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ