fbpx
Զինված Ուժեր

Հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանն ու ՊՆ ղեկավարը

Երեկ՝ ապրիլի 20-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հյուրընկալել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԲԴԽ-ն։

Նշվում է, որ Խորհրդի նախագահի պաշտոնակատարը և Պաշտպանության նախարարը քննարկել են դատարաններում զինվորական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման անհրաժեշտության, ինչպես նաև սահմանամերձ մարզային համայնքներում առկա Պն հաշվեկշռում գտնվող շենքերի չօգտագործվող տարածքները դատարաններին հատկացնելու հնարավորության հարցերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննարկումները շարունակել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ