Արցախ

Հանդիպել են Արցախի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում երկու երկրների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Այդ համատեքստում Հարությունյանն ընդգծել է համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացման ու ինտենսիֆիկացման, փորձի փոխանակման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի առկա խնդիրների արագ լուծմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ