fbpx
Հասարակություն

Հանդիպում Ախուրյան համայնքի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հետ

Սեպտեմբերի 18-ին մարզպետարանի քաղաքաշինության վարչության պատասխանատուներն այցելել են Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն և Կամո բնակավայրեր՝ հանդիպելու երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հետ:

Հանդիպման ընթացքում քաղաքացիներին ներկայացվել են խնդրի լուծմանն ուղղված տարբերակները, որոնք ենթադրում են բնակարանի ձեռբերում ԲԳՎ միջոցով կամ բնակելի տան կառուցում, լսել քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկությունները:

Նշենք, որ Ախուրյան խոշորացված համայնքն ունի անօթևանի կարգավիճակ ունեցող 33 ընտանիք՝ 21-ը Բասենում, իսկ 12-ը Կամոյում:

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ