fbpx
Իրավական

Ոստիկանությունում Հանդիպում է տեղի ունեցել Բելառուսի իրավապահների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության Ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ կազամակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ, միլիցիայի գնդապետ Վլադիմիր Տիխինյայի գլխավորությամբ:Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մարտիրոսյանը և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժանունքի պետ Վարդգես Նաջարյանը:

Ողջունելով հյուրերին` Արման Սարգսյանը կարևորեց հայ-բելառուսական սերտ հարաբերությունները, որի շրջանակում ակտիվ համագործակցություն կա երկու երկրների իրավապահ կառույցների միջև, և հույս հայտնեց, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա: Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձավ առաջիկայում նախատեսվող քրեական ոստիկանության դեպարտամենտի, շարժական պարեկային ծառայության կազմավորման ու ճանապարհային ոստիկանության բալային համակարգի ներդրման գործընթացին:Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում կարևոր է իրավապահ մարմինների փորձի փոխանակումը:

Մասնավորապես խոսվեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության, քրեական հեղինակությունների, այսպես ասած, օրենքով գողերի հանցավոր գործունեության, բարձր տեխնոլոգիաների միջոցով կատարվող հանցագործությունների դեմ պայքարի ու միջազգային հետախուզման մեջ գտնվողներին հայտնաբերելու մասին:Կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում իրավապահները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ