fbpx
Մարզեր

Հանդիպումներ են կայացել Լոռու մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ

ՀՀ մարզերում համայնքների միավորման նախնական փնջերի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորված աշխատանքային խումբը շարունակում է իր հանդիպումները մարզպետարանների պաշտոնատար անձանց, մասնագետների, ինչպես նաև շահառու համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հետ։Նախնական քննարկումների արդյունքում միավորման ենթակա համայնքների փնջերը ներկայացվում են համայնքների բնակչությանը՝ ավելի լայն ու ընդգրկուն հանրային քննարկումների նպատակով:

Ս.թ. հուլիսի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում շարունակվել են Լոռու մարզի միավորվող համայնքների բնակիչների հետ հանդիպումները: ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի մասնակցությամբ նման ձևաչափով հանդիպումներ և քննարկումներ կազմակերպվել են Ջրաշեն, Լեռնավան, Սարամեջ, Սպիտակ, Լեռնանցք, Ծաղկաբեր, Մեծ Պարնի, Սարալանջ, Լուսաղբյուր, Խնկոյան, Հարթագյուղ, Շիրակամուտ, Կաթնաջուր, Գեղասար, Սարահարթ, Գոգարան, Շենավան, Լեռնապատ, Հալավար, Նոր Խաչակապ, Ղուրսալ, Քարաձոր, Արևաշող համայնքներում, որոնց բնակիչներին ներկայացվել են իրենց համայնքների միավորման վերաբերյալ մոտեցումները, համայնքների միավորման նախորդ ծրագրերի իրականացման արդյունքում գրանցված արդյունքները, տրվել են պարզաբանումներ բնակիչներին հուզող հարցերի վերաբերյալ:

Այսպիսով՝ հանդիպումներ են կայացել Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի միավորման ծրագրերում ներառված բոլոր համայնքների բնակիչների հետ:

Այս մասինտեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ