fbpx
Հասարակություն

Հանգուցյալի մերձավոր ազգականները Հայաստան չեն կարող մտնել. պարետի նոր որոշումը

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշում է ընդունվել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու առանձնահատուկ և անհետաձգելի համարվող դեպքերը կրճատվել են։

Նախկինում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքից բացառություն կարող էր արվել հանգուցյալի մերձավոր ազգականներին հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով:

Պարետի այսօրվա որոշման համաձայն՝ այդ դրույթն այլևս բացառություն չէ։

Հիշեցնենք, որ երեկ պարետը որոշում էր ստորագրել, որով փակվել է Նորաշեն մուտքն ու ելքը։

Նորաշենը փակ կմնա մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23։59-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ