Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության գործով Իրանում ավելի քան 20 ձերբակալված կա։ Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Բերման ենթարկվածների թվում կան հետախուզության բարձրաստիճան սպաներ և զինվորականներ։
Նաեւ նշվում է, որ Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալները դեռևս երկրում են։