fbpx
Հասարակություն

Հանրահավաք Կենտրոնական բանկի առջև. ցուցարարները պահանջում են լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին

Այսօր՝ մայիսի 11-ին, ԿԲ-ի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են սկսել իրականացնել՝ պահանջելով լիցենզիայից զրկել վարկային կազմակերպություններին։

«Մեր պայքարը Կենտրոնական բանկի դեմ է, բանկային համակարգի դեմ է, իրենց կողմից լիցենզավորված վաշխառու կազմակերպությունների դեմ է։ Պահանջում ենք, որ միանշանակ զրկեն այն կազմակերպություններին, որոնք արտակարգ դրության ժամանակ զանգել են մարդկանց, հաշվի չեն առել ժողովրդի ծանր վիճակը, իրենց մենակ փողն է հետաքրքրել, չեն մտել քաղաքացու դրության մեջ։ Քաղաքացին ասում է՝ ինձ այդպիսի կազմակերպություն պետք չի, որ ընկնեմ նեղ դրության մեջ, ինձ մեջքից հարվածի։ Ինձ այնպիսի կազմակերպություն է պետք, որ որ ես ընկնեմ ծանր դրության մեջ, ինձ օգնի։ Սա ազգի փրկության խնդիրն է։ Կարանտինի օրերին հոգեբանական ճնշումները չհաշված, վարկային կազմակեպությունների կողմից նույնպես մարդկանց նկատմամբ հոգեբանորեն ճնշումներ են եղել։ Տոկոսները բարձր դրել են, խաբելով մարդկանց տանում են այնտեղ, ասում են՝ 14 տոկոսով վարկ ենք տալիս, բայց 14 տոկոսով վարկ չկա»-, նշեց ակցիայի կազմակերպիչներից Մանուել Մանուկյանը։

Ակցիայի մասնակիցներն այս պահին պանաջում են հանդիպում ԿԲ ներկայացուցիչների հետ՝ նշելով, որ հակառակ դեպքում նստացույց կսկսեն ՊԲ-ի դիմաց․ «Մենք վաղն էլ, մյուս օրն էլ, ամեն օր էլ գալու ենք այստեղ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ