fbpx
Աշխարհ

Մինսկում հանրահավաք կանցկացվի՝ հաջակցություն Լուկաշենկոյի

Белая Русь բելառուսական պրոիշխանական հասարակական կազմակերպությունն այսօր՝ օգոստոսի 16-ին՝ ժամը 12:00-ին ծրագրում է Մինսկում «համերաշխության հանրահավաք» անցկացնել՝ հօգուտ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

ՀԿ-ն հայտարարություն է տարածել հանրահավաքի վերաբերյալ նշելով, որ այն կանցկացվի երկրի կառավարության տան մոտ՝ Անկախության հրապարակ կոչվող տարածքում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «իրենց հետ է ամբողջ կառուցողական Բելառուսը»։

Հիշեցնենք, որ Բելառուսում արդեն օրեր շարունակ չեն դադարում բողոքի ակցիաները։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ հրապարակվել են Բելառուսում նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ Լուկաշնեկոն 80 տոկոսից ավել ձայնով վերընտրվել է նախագահ։ Ցուցարարներն այժմ պահանջում են չեղյալ համարել ընտրությունների պաշտոնական արդյունքներն ու Բելառուսի նախագահ ճանաչել Սվետլանա Տիխանովսկայային՝ ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական մրցակցին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ