Հանրակրթական դպրոցի դասագրքերի վրա գրված է Գրականություն, չկա Հայ բառը. Գրականագետ

Միացեք մեզ՝
arqemik nikoghosyan

Գրականագետ Արքեմիկ Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նիկողոսյանը անդրադարձել է վերջին շրջանում բուռն քննարկման առարկա դարձած թեմային:

«Ես դեմ եմ գրականության նոր չափորոշիչների՝ այս տեսքով շրջանառության մեջ դնելուն, բայց
#Նկատառում

Վերջին տարիներին հանրակրթական դպրոցի 7-ից 9-րդ դասարանների դասագրքերի վրա գրված է ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Չկա ՀԱՅ բառը: Դասագրքերի հեղինակ՝ Դավիթ Գասպարյան: Որքան գիտեմ՝ նաև նաև նախորդ չափորոշիչների հեղինակներից է:

#Հարց
Ինչո՞ւ ենք թույլ տվել:

#Իմ_պատասխանը

Որովհետև Մովսես Խորենացուն, Գրիգոր Նարեկացուն, Սայաթ-Նովային, մեր միջնադարի մյուս հեղինակներին ընդգրկելով և ժամանակակից հայ գրողներին ընդհանրապես բացառելով՝ աչքներիս թոզ են փչել, մենք էլ կուտը կերել ենք»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/arqmenik/posts/10217166164286516

Ամենաթարմ