fbpx
Արցախ

Բեգլարյանը հանրակրթության ոլորտի հիմնահարցերը քննարկել է ոլորտի պատասխանատուների հետ

Օգոստոսի 30-ին ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրությւոն է տարածել, որում հայտնել է, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը օգոստոսի 30-ին, ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, մասնակցել է նոր ուսումնական տարուն ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությանը՝ Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական հաստատությունների ղեկավար կազմի ներգրավմամբ:

«Արտակ Բեգլարյանը լսել է անցած տարվա ամփոփիչ արդյունքների և նոր ուսումնական տարում նախատեսվող առաջադրանքների ու խնդիրների մասին ոլորտի պատասխանատուների զեկույցները, քննարկում ծավալել հանրակրթական դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերի ու առաջարկությունների շուրջ: Իր խոսքում պետական նախարարը շեշտադրել է կրթության, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտում հիմնարար բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք քայլ առ քայլ արդեն ներդրվում են համակարգում:

«Առաջիկայում աշխատանքային խմբեր են ձևավորվելու թե նախադպրոցական կրթության, հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում ուսումնասիրություններ կատարելու, և թե՛ ռազմավարություններ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու նպատակով: Այդ աշխատանքների հիման վրա մենք կկարողանանք հիմնարար ու երկարաժամկետ բարեփոխումներ կատարել ոլորտում: Զուգահեռաբար ուսումնասիրում ենք ուսուցիչների աշխատավարձի քաղաքականությունը վերանայելու և մասնագիտական աճի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունները»,- նշել է Բեգլարյանը:

Պետական նախարարը ընդգծել է կրթության ոլորտում պետական քաղաքականության վերանայման անհրաժեշտությունն ու շեշտել երկրի իշխանությունների վճռական տրամադրվածությունը՝ ավելի մրցունակ ու որակյալ կրթական համակարգ ստեղծելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ