fbpx
Քաղաքականություն

Հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից այս տարածքը ևս չի վրիպել․ Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Վանաձորցիներին քաջածանոթ «Էլիտար» շենքը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Տիգրան Մեծ-Մյասնիկյան փողոցների հատման կետում, պարզվում է, շատ հետաքրքիր պատմություն ունի: Վանաձորը 17 տարի ղեկավարած հանրապետական Սամվել Դարբինյանի աչքից ինչպես բազմաթիվ տարածքներ ու կառույցներ, այս տարածքը ևս չի վրիպել: 2007 թվականին Վանաձորի քաղաքապետը միանձնյա, առանց ավագանու որոշման, որոշում է կայացրել և 1710 քմ մակերեսով տարածքը բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով ընդամենը 10 մլն 56 հզր դրամով օտարել է ընկերոջը՝ «Վիմպերգ» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Վարդանյանին: Վերջինս «Լոռի» ՃՇՇ-ի տնօրեն Արայիկ Վարդանյանի եղբայրն է, ով Դարբինյանների հետ տարիներ շարունակ Վանաձորում «մենաշնորհել էր» ասֆալտապատման իրավունքը:

Ու չնայած Ս. Դարբինյանը մշտապես հերքել է իր կապն այս ընկերության հետ, ամեն ինչ չափազանց ակնհայտ ու պարզ է: Էլիտար շենքի հետ կապված դարբինյանական զարգացումներն այսքանով չեն ավարտվել: Սակայն այդ մասին՝ հաջորդիվ:

Հ. Գ. Այս տարածքի հետ կապված գործընթացը նույնպես գտնվում է արդեն օրինապահ մարմինների տիրույթում»:

https://www.facebook.com/andrey.ghukasyan/posts/2957505404320152

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ