fbpx
Հասարակություն

ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Սպիտակավոր եկեղեցի

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին:

Շնորհավոր տոնդ, մեծն Նժդեհ:

Փա՛ռք մեր նահատակված և կենդանի հերոսներին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ