fbpx
Հասարակություն

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին՝ ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Արագածոտնի մարզի Ուշիի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Աբովյան, Չարենցավան, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ