Իրավական
02:00 31/05/2020

Հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում ՍԱՏՄ-ն շրջայց է կատարել

Մայիսի 30-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչներն մշտադիտարկումներ են անցկացրել հանրապետության գյուղատնտեսական բոլոր շուկաներում:

Շուկաներից մի քանիսում հայնաբերվել են խախտումներ, որոնք, հիմնականում, եղել են հետևյալ բնույթի՝ աշխատակիցները, ինչպես նաև շուկաներում մթերք վաճառողները չեն կրել ձեռնոցներ, դիմակներ չեն կրել կամ կրել են ոչ ճիշտ, չեն ջերմաչափել հաճախորդներին, չեն վարել ջերմաչափման և ախտահանման մատյաններ։ Արձանագրվել են նաև սանիտարահիգիենիկ այլ նորմերի խախտումներ։

Խախտումների մասին արձանագրությունները կներկայացվեն պարետատուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ