fbpx
Հասարակություն

Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 10-ին ժամը 16։30-ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Ապարանի, Արագածի, Սպիտակի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ- Գյումրի ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Ստեփանավանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, նշելով, որ Մաստարա-Լանջիկ հատվածում բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր։

Ըստ աղբյուրի՝ Վարդենյաց լեռնանցքը և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Նշվում է, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ