fbpx
Խորհրդարան
19:00 21/01/2020

«Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը:

Պատգամավորներն առաջարկում են ավելի մեղմ կարգավորում այն դրույթում, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին մասնակցել օրենսդիր աշխատանքին:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 119 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նշենք, որ գործող օրենքով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հանրաքվեի դնելու համար կազմավորվող նախաձեռնող խմբի անդամների նվազագույն քանակը 50-ն է:

Առաջարկվում է նախաձեռնող խմբի անդամների կրճատման դրույթ, նախաձեռնության գրանցման հետ կապված ԿԸՀ վարչարարության տևողությունը երկարացնող դրույթ և ստորագրությունների հավաքագրման համար նախատեսված օրերի քանակի ավելացում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ