fbpx
Իրավական

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ կարող է խախտվել մարդու իրավունքը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հրապարակմանը, որը վաղ առավոտից բուռն քննարկման պատճառ է դարձել սոցիալական ցանցերում:

«Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ:

Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա լուսանկարը՝ անկախ նրանից դեմքը փակ է, թե ոչ: Կոնկրետ դեպքի առանձնահատկությունը հաշվի առնելով՝ եթե տարածել եք, խնդրում եմ հեռացնել լուսանկարը և վիրավորական մեկնաբանություն պարունակող արտապատկերները։

Քանի որ ՀՀ վարչապետը հեռացրել է լուսանկարն իր էջից և արել պարզաբանող գրառում, ապա այդ հարցին անդրադառնալու անհրաժեշտություն այլևս չեմ տեսնում:

Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ որքան էլ նպատակը լինի իրավաչափ, դա կարող է խախտել կոնկրետ մարդու իրավունքը»,-գրել է ՄԻՊ-ը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=643281232937752&id=100017676420633

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ