Էկո

Շարունակվում են Սևան ազգային պարկի հանրային լողափերի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները

Հուլիսի 19-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ շարունակվում են «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հանրային լողափերի կահավորման և տարածքի բարեկարգման աշխատանքները։

«Հիշեցնենք, որ հանրային լողափեր քաղաքացիների մուտքն ազատ է։

Հասցեներ՝

N1 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատված, 1,39 հա),

N2 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատված, 1,82 հա),

N3 Հանրային լողափ (Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա)»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ