fbpx
Քաղաքականություն

Հանրային քննարկում՝ Արցախ-Հայաստան փակ ճանապարհի վերաբերյալ

Բացում քաղաքացիական նախաձեռնությունը սույն թվականի ամսի 25-ին ժամը՝ 19:00-ին, Մաշտոցի Պուրակում հրավիրում է հանրային քննարկման՝ Արցախը Հայաստանին և աշխարհին կապող փակ ճանապարհի վերաբերյալ:

Հանրային քննարկման ուղերձը՝

«Բացում քաղաքացիական նախաձեռնության առաջնային նպատակն է բացել Բերձորի փակ միջանցքը և Արցախը կապել Հայաստանին ու աշխարհին։

Հայ հանրության տարբեր շերտերի համար խնդիրները շատ են ու տարբեր, իսկ պատճառները՝ բազմաթիվ, բայց եկեք դրանք մի կողմ դնենք՝ հանուն միասնության։

Ինչպե՞ս հասնել մեր առջև դրված նպատակին․հավաքվել, քննարկել ու միասին լուծումներ փնտրել: Վստահաբար, հանրային տարբեր խմբերն ու անհատներն ունեն տարբեր մոտեցումներ ու առաջարկներ, բայց դրանք պետք է ճշգտրվեն, հղկվեն և ընդունվեն բոլորի կողմից, որպեսզի ծառայեն նպատակին և իրականություն դառնան:

Մեր պատկերացմամբ, Հայաստանի խաղաղության և ժողովրդավարության, հզորացման ու զարգացման հասնելու ճանապարհը պայքարն է հանուն Արցախի հայկական մնալու իրավունքի։
Միացի՛ր ԲԱՑՈւՄ-ին, պաշտպանիր Արցախի իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ