fbpx
Հասարակություն

Հանրային տրանսպորտի վերագործարկման որոշումը տարակուսելի է․ Դավիթ Ֆիդանյան

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Որոշումներ են կայացվել, որոնց համաձայն մայիսի 18-ից կվերագործարկվի հանրային տրանսպորտը, կբացվեն մարզական ակումբները, սննդի կետերը նախակրթարանները: Մայիսի 25-ից պարտադիր է դառնալու բոլորի համար բաց և փակ տարածություններում դիմակներ կրելը:

Խիստ ողջունելի է, որ ամենուրեք բոլորը պետք է դիմակներ կրեն: Այստեղ վերահսկողությունը շատ խիստ պետք է լինի: Տուգանքների մեխանիզմը հստակ պետք է աշխատի: Սակայն կան խիստ վիճահարույց կետեր: Համավարակի տարածման կոնտեքստում, մեղմ ասած, տարակուսելի է հանրային տրանսպորտի վերագործարկման որոշումը: Եվ ամենակարևորը եթե տրանսպորտը մայիսի 18-ից է աշխատելու, ապա ո՞րն է տրամաբանությունը, որ դիմակների պարտադիր կրելը լինելու է մայիսի 25-ից սկսած: Այսինքն մեկ շաբաթ մարդիկ առանց դիմակների կարող են երթևեկել հանրային տրանսպորտով: Հասկանում ե՞ք սա ինչ հետևանքների կարող է բերել: Անգամ եթե ընդունենք, որ տրանսպորտի գործարկման որոշումը օբյեկտիվ է, ապա արդյո՞ք ավելի ճիշտ չի որ դիմակների պարտադիր կրելը հենց այդ օրվանից լինի:

Եվ վերջապես եթե անցում ենք կատարում դիմակների պարտադիր կրելուն, ապա կարծում եմ տեղին է, որ հանրությանը հստակ բացատրվեն դիմակների տեսակները, նրանց կրելու ձևը, արդյունավետության համատեքստում պիտանելիության ժամկետը և այն, որ դիմակը պետք է ծածկի ամբողջ դեմքը: Ես ինքս բազմիցս ականտես եմ եղել, որ թե՛ խանութներում, թե՛ փողոցում մարդիկ դիմակը դնում են, բայց շնչառական հատվածը դուրս է մնում դիմակից»:

https://www.facebook.com/david.fidanyan/posts/3019627428086511

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ