fbpx
Երևան

19:50 12/6/2019

Հանրային տրանսպորտը պետք է կառավարի պետությունը. Հայկ Մարության

«Վարորդին աշխատանքից ազատելը կամ չազատելը որոշում է մասնավորը, որովհետև սա մասնավոր գիծ է: Մենք մեր կողմից կարող ենք միայն տուգանել այդ վարորդին և պահանջներ դնել, որը և դրվում է բոլոր վարորդների նկատմամբ»,- այս մասին հունիսի 12-ին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով ծխելու պատճառով աշխատանքից ազատված երթուղայինի վարորդի խնդրին:

Քաղաքաօետի կարծիքով՝ ընդհանրապես ճանապարհատրանսպորտային ոլորտում բավականին խնդիրներ կան.

«Ես օրական 3-4 անգամ, առանց չափազանցնելու, կանգնում եմ, մարդկանց դիտողություն եմ անում, մեքենայից շիշ, տոպրակով աղբ գցում են փողոցի վրա», – ասաց նա:

Մարության կարծիքով՝ երկու տարբերակ կա այս խնդիրը լուծելու. պետությունը պետք է պահի կարգուկանոնը և տուգանքներով զսպի օրինազանցներին: «Բայց սա մինչև վերջ չի աշխատելու: Սա մարդկանց ինքնագիտակցության մասին է նաև խոսում: Մենք ինքներս պետք է փոխվենք», – հավելեց քաղաքապետը:

Քաղաքապետը նշեց, որ այսօր հանրային տրանսպորտը 90%-ով մասնավորին է պատկանում, ինքը դեմ է այս սխեմային և գտնում է, որ հանրային տրանսպորտը պետք է կառավարի պետությունը: Մարությանը հավելեց, որ նպատակ կա այն դարձնել համայնքային: Ընդ որում, նրա հավաստմամբ, դրան են սպասում նաև գծատերերը:

Վերեվ