fbpx
Հասարակություն

Մշտադիտարկել է Մալաթիա-Սեբաստիայի հանրային տրանսպորտը

Սեպտեմբերի 7-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ, երկրորդ օրն անընդմեջ մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։

«ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են Covid-19-ի պայմաններում ավտոբուսային, միկրոավտոբուսային ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների գործունության ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանումը (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, մանրադրամի համար նախատեսված արկղ, տրանսպորտային միջոցների ախտահանում)։

35 տրանսպորտային միջոցի մշտադիտարկման արդյունքում կազմվել է 4 վարչական արձանագրություն։

Առաջիկա օրերին Տեսչական մարմինների ու պարեկային ոստիկանների կողմից մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կկրի շարունակական բնույթ»,- ասված է հաաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ