fbpx
Իրավական

Հանվելու է անձնական մեքենաներում դիմակ կրելու պահանջը․ նոր փոփոխություններ

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց դիմակների կրման վերաբերյալ որոշ պարտադրանքների հանման ու հնարավոր հանման մասին։


«Հանվելու է անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պարտադիր պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում և տաքսիներում դիմակների կրման կանոնը։

Վերանայվելու են որոշ հանրային տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում և այլ նմանատիպ վայրերում և շուտով նաև այս որոշումը կհրապարակվի»։

Ավինյանը խոսքի վերջում նշեց նաև, որ վերանայվելու է հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձանց քանակը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ