Աշխարհ

ՀԱՊԿ երկրների ղեկավարները Բիշքեկում կքննարկեն տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների ղեկավարները նոյեմբերի 28-ին Բիշքեկում կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Նշվում է, որ նոյեմբերի 28-ին Բիշքեկում Ղրղզստանի ղեկավարի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«Մի շարք հարցեր, մասնավորապես, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները և ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու իրադրությունը, Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն նեղ կազմով: Խորհրդի լիագումար նիստը կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ