fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը մտահոգություն է հայտնել ռուսական ուղղաթիռի խոցման կապակցությամբ

«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևանքով ադրբեջանցի զինվորականները խոցել են ռուսական ուղղաթիռը:

Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը ափսոսանք է հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության սրումը «հանգեցրել է տխուր հետևանքների»:

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում են տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հայտնում ենք մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին ու մտերիմներին։ Սպասենք հետաքննության արդյունքներին»,- ընդգծել է Վլադիմիր Զայնետդինովը։

Մինչ այս հայտնել էինք, որ Արարատի մարզում ռուսական ուղղաթիռ է խոցվել․ կա երկու զոհ և մեկ վիրավոր։

Ադրբեջանը խոստովանել է, որ ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ