Աշխարհ

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարը այսօրվանից անցել է պարտականությունների կատարմանը

Ստանիսլավ Զասը, որը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի կողմից նշանակվել է  կազմակերպության գլխավոր քարտուղար, անցել է պարտականությունների իրականացմանը: Այս մասին հաղորդում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:

Հաշվի առնելով, որ 2020 թվականին ՀԱՊԿ-ում նախագահում է Ռուսաստանը՝ նոր գլխավոր քարտուղարին աշխատակազմին է ներկայացրել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:

Զասի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելն իր համար մեծ պատիվ և պատասխանատվություն է:

«Իմ հիմնական առաջադրանքն այն է, որ ազնվորեն և բարեխղճորեն կատարեմ ինձ վրա դրված պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության շահերով, որպեսզի ՀԱՊԿ-ը կարողանա ավելի արդյունավետ ծառայել իր անդամ պետություններին և ժողովուրդներին»,-ասել է գլխավոր քարտուղարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ