fbpx
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կկարգավորի արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները ՀԱՊԿ Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդրի նիստում կփորձի կարգավորել արտակարգ իրավիճակների համատեղ արձագանքման մեխանիզմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Ղրղզստանի նախագահի Պետական նստավայրում չորեքշաբթի տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների Արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի 12-րդ նիստը՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի և արտակարգ իրավիճակների գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ։

«2011 թվականին մենք հաստատեցինք փաստաթուղթ արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքման կարգի մասին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք կիրառել այն։ Բայց ամեն բան չէ, որ այնպես ստացվեց, ինչպես պետք է լիներ»,-հինգշաբթի նիստի ժամանակ ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

Նրա խոսքով՝ շատ կարևոր է խորհրդում հանգամանալից քննարկել փոխգործակցության պատճառները։

«Արդեն 3 տարի խոսակցություններ են ընթանում այն մասին, որ պետք է փոփոխություններ մտցնել այդ փաստաթղթում։ Բայց ես կարծում եմ, որ դա տրամաբանական չէ, քանի դեռ այն չենք ստուգել գործնականում։ Ռազմական սպառնալիքներին արձագանքման մեխանիզմը ՀԱՊԿ-ը մշտապես կարգավորում է։ Անհրաժեշտ է կարգավորել նաև հնարավոր արտակարգ իրավիճակներին արձագանքելը»,- ընդգծել է Սեմերիկովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ