Սեպտեմբերի 3-ից 15-ը Ղրղըզստանում կանցկացվեն ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» հրամանատարաշտաբային զորավարժությունները։
Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի զինված ուժերի ստորաբաժանումները։
Հայկական կողմը տեղեկացրել է, որ չի նախատեսում մասնակցել զորավարժություններին։