fbpx
Աշխարհ

Հաքերները կոտրել են բրիտանական ոստիկանության կայքը

Ցանցահենները կոտրել են լոնդոնյան ոստիկանության կայքն ու ոստիկանների սոցցանցերի էջերը։ Այս մասին հայտնում է The Independent-ը։

Անհայտ անձինք իրենց էջերում պրովոկացիոն գրառումներ են հրապարակել՝ այդպիսով փորձելով Բրիտանիայի ոստիկանության ուշադրությունը հրավիրել բանտում գտնվող ռեփեր Digga D-ի ձերբակալման վրա։

Նրանք պահանջել են ազատ արձակել ռեփերին, այլապես կշարունակեն պրովոկացիոն գրառումներ հրապարակել ոստիկանների էջերում։

Սքոթլանդ Յարդի ներկայացուցիչ Ռոյ Սմիթի խոսքերով՝ ներկայումս ոստիկանությունը փորձում է ոստիկանության տվյալների անվտանգությունն ապահովել և կոչ է անում ոստիկանների մասին տարածվող կեղծ լուրերին ուշադրություն չդարձնել։

Ենթադրաբար, ցանցահենները մատչում են ստացել MyNewsdesk հավելվածին, որը ավտոմատ նամակներ է ուղարկում և գրառումներ տարածում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ