Ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով․ Լավրով

Հրապարակող՝

sergey lavrov

Ամենադիտվածներ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունները փորձված են ժամանակով։  Լավրովը համոզմունք է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխադարձ վստահության, ռազմավարական գործընկերության և դաշնակցային փոխհարաբերությունների ոգով։

«Մեր երկիրը միշտ պատրաստ է նեցուկ լինել եղբայրական հայ ժողովրդին։ Դրա վկայությունն են Ռուսաստանի, անձամբ նախագահ Վ․ Վ․ Պուտինի միջնորդական ջանքերը, որոնց շնորհիվ հնարավոր եղավ վերջ դնել 2020 թ․-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական հակամարտությանը, սկիզբ դնել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման գործընթացին», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ ռուսական աջակցությունը բարձր գնահատականի է արժանանում հայաստանցի գործընկերների կողմից։

«Կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: Մենք աննախադեպ ակտիվ և վստահելի քաղաքական երկխոսություն ենք հաստատել ամենաբարձր և այլ մակարդակներում: Միայն այս տարի մեր ղեկավարները երկու անգամ հանդիպել են, բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել: Մայիսի սկզբին ես այցելեցի Երևան: Իրականացվում են միջխորհրդարանական փոխանակումներ», – ասել է ՌԴ արտգործնախարարը:

Ամենաթարմ