fbpx
Իրավական

Հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտի առաջին համալիր ուսումնասիրության արդյունքները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն, ուսումնասիրությունն ընդգրկում է 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը:

Հարկ է ընդգծել, որ առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն, որի շրջանակում փորձ է արվել մանրակրկիտ վերլուծության ենթարկել ոլորտը, ընդհանուր մրցակցային դաշտը, ոլորտում առկա ներկա իրավիճակը, զարգացումները և այլն:

Մասնավորապես իրականացվել են ոլորտում առկա պետական կարգավորումների, օրենսդրական դաշտի և մրցակցային միջավայրի վրա դրանց ունեցած հնարավոր ազդեցության, տնտեսվարող սուբյեկտների և մասնակիցների կազմի, ինչպես նաև ընդերքօգտագործման իրավունք ունեցող իրավաբանական անձանց, դրանց սեփականատերերի և նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեության ուսումնասիրություններ, վերլուծվել է մետաղական և ոչ մետաղական հանքարդյունաբերության ենթաոլորտների կազմն ու կառուցվածքը և այլն:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2496859317276273&id=2054379814857561&__cft__%5B0%5D=AZVmlqrFMHMYEwjZVGCbxE7s2mDOE7q0bOIjq1FTA5OW_teHsXGF6XmaWu5j4kTW9G3vuOLLQ2KvM1UdHqV9HcyViLSKVNA57Yes4H9ND3xU3F0eRvSJbfkcxpVM6zaSc7HRBoLJnflQcPKZFEQfuyWJ&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ