fbpx
Աշխարհ
16:10 21/02/2020

Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը

Հարավային Կորեան հայտնել է, որ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Դեգու քաղաքի քաղաքապետը 2,5 միլիոն բնակչությանը կոչ է արել դուրս չգալ տներից, որովհետև եկեղեցական հավաքների պատճառով վարակները սրվել են:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կորեական կենտրոնները հայտնել են, որ 63-ամյա հարավկորեացի տղամարդը մահացել է հիվանդանոցում: Պաշտոնյաները նշել են, որ նա երկար ժամանակ շիզոֆրենիայի պատճառով հոսպիտալացված է եղել և վերջերս թոքաբորբի ախտանշաններ ուներ:

Կենտրոնը նաև հայտնել է վարակման 22 նոր դեպքի մասին: Այս նոր դեպքերից 21-ը գրանցվել են Դեգու քաղաքում, որտեղ քաղաքապետը հինգշաբթի կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը և հնարավորության դեպքում դիմակներ կրել նույնիսկ տանը:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ