fbpx
Աշխարհ

Հարավային Կորեայում նախագահի հրաժարական են պահանջում․ պատճառը կորոնավիրուսի տարածումն է

Հարավային Կորեայի 400 հազարից ավելի քաղաքացիներ ստորագրել են երկրի նախագահ Մուն Չժի Ինի պաշտոնազրկման պահանջով հանրագիրը։ Այն կապված է նոր տեսակի կորոնավիրուսի տարածմանը վերջ դնելու նրա անկարողության հետ:

KBS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ եթե երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված հանրագիրը հավաքի ավելի քան 200 հազար ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանքել դրան:

Տվյալ դեպքում դա պետք է տեղի ունենա մարտի 4-ից ոչ ուշ։

Փաստաթուղթը կազմողները կառավարությանը քննադատել են այն բանի համար, որ նրանք չեն փակել Չինաստանի հետ սահմանը, երբ հիվանդության բռնկումը հարևան երկրում վտանգավոր մասշտաբների էր հասել: Հանրագրի հեղինակները Մուն Չժե Ինին մեղադրել են, որ նա պաշտպանել է ոչ թե սեփական երկրի, այլ ՉԺՀ-ի շահերը: «

Մուն Չժե Ինն իրեն այնպես է պահում, ասես նա ոչ թե Հարավային Կորեայի, այլ Չինաստանի նախագահը լինի։ Չնայած Կորեայում բժշկական դիմակների դեֆիցիտին, Մուն Չժե Ինը 3 մլն դիմակ է ուղարկել Չինաստան և ոչ մի միջոց չի ձեռնարկել դրանց գների աճը կանգնեցնելու համար»,-նշում են փաստաթղթի հեղինակները:

Նշենք, որ Հարավային Կորեայում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 1146:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ