fbpx
Սպորտ

Հարավային և Հյուսիային Կորեաների հավաքականների հանդիպումը տեղի է ունեցել դատարկ մարզադաշտում (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Փհենյանում կայացել է Ասիայի ԱԱ-2022-ի որակավորման փուլի Հյուսիսային և Հարավային Կորեաների հավաքականների միջև հանդիպումը։

Հանդիպմանը ներկա է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։ Հարկ է նշել, որ Հյուսիսային Կորեայի և Հարավային Կորեայի միջև Խաղի ուղիղ հեռարձակումը (նույնիսկ տեքստային տարբերակը Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիայի կայքում) չի կազմակերպվել:

Հարավային Կորեայի երկրպագուներին և օտարերկրյա ԶԼՄ-ներին թույլ չի տրվել մուտք գործել մարզադաշտ: Ավելին, սպասվում էր, որ Կիմ Իր Սենի անվան 50-հազարանոց մարզադաշտում ներկա կգտնվի առնվազն 40 հազար մարդ, սակայն արդյունքում խաղն անցել է առանց հանդիսատեսի:

Կորեայի ֆուտբոլի ասոցիացիան խաղի ընթացքի մասին տեղեկատվություն է ստացել Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի պատվիրակից, որը հաղորդագրություններ և լուսանկարներ է ուղարկել իր բջջային հեռախոսից: Սա Հյուսիսային Կորեայի տարածքում հարևան երկրների միջև առաջին հանդիպումն էր 1990 թվականից ի վեր։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ