fbpx
Ազատ Լրահոս
23:00 08/12/2019

Հարբեցողը խմելը թողել է, երբ սելֆի է արել

Ուելսից Ջին Դեվիսը ալկոհոլ փորձել է դեռահասության տարիներից ու ստիպված էր պայքարել կործանարար հակման դեմ երկար տարիներ, գրում է Metro-ն:

Ջինը կիսվել է սարսափելի սելֆիով, որը նայելուց հետո նա դադարել է սպիրտ օգտգործել:
Կախվածության պատճառով զրկվելով ընտանիքից՝ տղամարդը որոշում է ընկերոջ հետ ապրել: Այնտեղ ստիպված է լինում երկհարկանի մահճակալի վերևի հարկում քնել և գիշերը, փորձելով իջնել, ընկնում է այնտեղից:
Նա լուսանկարվում է, որպեսզի գնահատի վնասվածքները: Նայելով ճակատագրական լուսանկարին՝ սարսափում է՝ տեսնելով, թե ինքն ինչի է վերածվել: Ջինը որոշում է անմիջապես շտկել իրավիճակը:

«Ես վերածվել էի զզվելի հարբեցողի»,- նշում է Դեվիսը:

Հիմա նա 47 տարեկան է: Աշխատանք է գտել: Տղամարդու խոսքերով, իր հիմնական գործն այժմ որդու մասին հոգ տանելն է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ