Հարցաքննվել է Հայկ Հարությունյանի հետ դեպքի վայրում գտնվող անձը․ ՔԿ

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Հարցաքննվել է Հայկ Հարությունյանի հետ դեպքի վայրում գտնվող անձը․ ՔԿ

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Hayeli.am կայքը քիչ առաջ լուր է հրապարկել.«Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն». Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ վերտառությամբ»:

Հայտնում ենք, որ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամքները պարզելու նպատակով հարցաքննվել է դեպքի վայրում նրա հետ գտնվող անձը:

Վերջինս հայտնել է Հայկ Հարությունյանի հետ ունեցած խոսակցության բովանդակությունը, որը առնչություն չի ունեցել Մարտի 1-ի դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում նրա վրա ճնշումներ գործադրելուն և առհասարակ որևէ անձի կողմից ճնշումներ գործադրելուն:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ Hayeli.am կայքում հրապարակված լուրը չի համապատասխահնում իրականությանը:

Լրատվամիջոցին հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց»:

https://www.facebook.com/naira.harutunyan/posts/2678309828879757

Հրապարակող՝

Ամենաթարմ