«Կովկասյան բարոմետրը» հարցում է անցկացրել, որի նպատակն է եղել ճշտել, թե, ըստ քաղաքացիների, որքանո՞վ է հավանական, որ Լեռնային Ղարաբաղի համակամարտությունը առաջիկա 5 տարիներին լուծվի խաղաղ ճանապարհով կամ պատերազմի միջոցով։
Արդյունքում՝ հարցվածների 43 տոկոսը կարծիք է հայտնել, որ հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, իսկ 37 տոկոսի կարծիքով՝ պատերազմով։
Այն, որ հաջորդ 5 տարիներին հնարավոր չէ լուծել հակամարտությունը պատերազմի միջոցով, կարծում է հարցվածների 47 տոկոսը։ Հարցվողների 44 տոկոսն էլ կարծում է, որ առաջիկա հինգ տարիներին հնարավոր չի լինի հարցը լուծել խաղաղ ճանապարհով։
