fbpx
Սպորտ

Լոնդոնում հարձակման է ենթարկվել Ռեալի ավտոբուսը

Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները հարձակվել են «Ռեալ» Մադրիդի ավտոբուսի վրա։ Դեպքը տեղի է ունեցել երեկ կայացած՝ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ հանդիպումից հետո։

Միջադեպը տեղի է ունեցել հենց Լոնդոնում՝ «Չելսիի» մարզադաշտի դիմաց։

Բարեբախտաբար, «Ռեալի» մարզչական անձնակազմից ու ֆուտբոլիստներից ոչ մեկը չի տուժել։ Հարձակման ընթացքում երկրպագուները մի քանի ճայտրուկներ են նետել ավտոբուսի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ երեկ «Չելսին» 2-0 հաշվով հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ