fbpx
Աշխարհ

Ահաբեկիչները Աֆղանստանում հարձակվել են բանտի վրա․ կա շուրջ 40 մահացած

Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է կալանավայրի վրա։

Խմբավորման անդամներից մեկը ավտոմեքենայով մոտեցել է կալանավայրի մուտքի մոտ ու պայթեցրել է ավտոմեքենան, որից հետո սկսվել է հրաձգություն, հայտնում է Al Jazeera-ն։

Արդյունքում՝ մահացել է շուրջ 40 անձ։ Նրանց թվում կան բանտարկյալներ, իրապահներ ու սովորական քաղաքացիներ։

Նշվում է, որ կան նաև տասնյակ վիրավորներ։

Ըստ աղբյուրի՝ հարձակման իմաստը եղել է համակիրներին բանտից ազատելը, սակայն Աֆղանստանի իրապահները կարողացել են վերահսկել իրավիճակն ու ահաբեկիչները իրենց նպատակին չեն հասել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ