fbpx
Զինված Ուժեր

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհված հայ և ռուս մարտիկների հիշատակին

Օգոստոսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմին մասնակցած հայ և ռուս մարտիկներին նվիրված հուշարձանի առջև անցկացվել է 1827 թվականի օգոստոսի 17-ին տեղի ունեցած Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը, բարձրաստիճան սպաներ, դիվանագետներ։

Ներկաները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որը, բացի Օշականի ճակատամարտից, նաև խորհրդանշում է եղբայրական երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ