fbpx
Հասարակություն

Հարգանքի տուրք 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հոկտեմբերի 27-ին` ժամը 13.30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում, 1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, զոհվածների հարազատները, պետական եւ քաղաքական գործիչներ, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:

Հարգանքի տուրք կարող են մատուցել նաեւ հանրության ներկայացուցիչները, որոնց համար ԱԺ մուտքը բաց կլինի Դերենիկ Դեմիրճյան փողոցի կողմից:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ